Շաբաթ, 28.12.2024, 10:21
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Գևորգ Էմին
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:11 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գևորգ Էմին
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:12 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գևորգ Էմին

(1919-1998)
ծնվել է 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում:1927 թվին,ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին նա ավարտեց միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ:
“Գևորգ Էմին, Իմ մասին”:
-Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին:Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ:Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար:
Գևորգ Էմին – Երգեր Հայաստանի գրքից
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:12 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Քո աչքերի մեջ

Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:

Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:

Կարդու՞մ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ...

Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ...
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:12 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ

Մեղավո~ր էլ չեն նրանք, տե'ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ո'չ երգեցիկ-
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,
Ինչո?ւ ագռավի երա'մ նետեցիր.
Թե ճերմա~կ էիր, տե'ր, ինձ ստեղծել,
Ի~նչ գործ ունեի այս սև երամում,
Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
Ճերմակը կարծած գո~ւյնը թշնամու...

Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
Եվ արյունլվա ցա~ծ նետել վերից,
Ինչո?ւ կամեցար հենց այստե'ղ գցել`
Այս վտառի' մեջ իժ ու օձերի...

Չ՞է որ հավքերը, գիտե~ս, իմաստո'ւն,
Սողուննեի~ց են երբեմն սերել,
Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
Թռչունի ճախրը չի~ կարող ներել.

Եվ, ինչքան էլ խե~ղճ լինի իմ առջև,
Նրանո'վ է հենց հզոր ինձանից,
Որ,- անզո~ր ինձ պես ճախրել ու թռչել,-
Վախ չունի կյանքում նաև... անկումի~ց..

Մեզավո~ր էլ չեն նրանք, տե'ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,-
Ինչո?ւ ագռավի երա'մ նետեցիր...
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:13 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Այս էլ քանի~ անգամ ասեմ...

Այս էլ քանի~ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի~նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զու~ր ես տալիս... ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի~շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո~ւնք եմ աչքիդ բերում.

Որ քո գրկում,
Բայց գերվում եմ ես ուրիշո~վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո~ւն եմ գնում.

Բո~ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո~ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես` սարից ցա~ծ եմ գնում...

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞_ասե~մ- չասե~մ,_

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա~տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա~վ եմ բերում,
Դու այնքան... լա~վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,_
Այնքան շա~տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա~տ թողնում իմ խոսքն էլի...

Ինչքա~ն ասեմ քեզ... սիրելի՛ս...
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:13 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Այս էլ քանի~ անգամ ասեմ...

Այս էլ քանի~ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի~նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զու~ր ես տալիս... ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի~շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո~ւնք եմ աչքիդ բերում.

Որ քո գրկում,
Բայց գերվում եմ ես ուրիշո~վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո~ւն եմ գնում.

Բո~ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո~ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես` սարից ցա~ծ եմ գնում...

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞_ասե~մ- չասե~մ,_

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա~տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա~վ եմ բերում,
Դու այնքան... լա~վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,_
Այնքան շա~տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա~տ թողնում իմ խոսքն էլի...

Ինչքա~ն ասեմ քեզ... սիրելի՛ս...
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:13 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պետք մարդուն
Սիրո մեջ հզո~ր լինելու համար.-
Ավա~ղ,
Շա'տ չնչին,
Հասրա~կ մի բան`
Քի'չ սիրել
Եվ կամ... բնավ չսիրե'լ...

Աստվա~ծ ազատի այսպիսի բախտից
Եվ այս դրախտի'ց,
Որն ի~նձ է տրվե'լ...

Երբ ե'ս եմ սիրում`
Փխրո~ւն եմ այնքան,
Թո~ւլ,
Անօգնակա~ն,
Սակայն` երջանի~կ...

Երբ ի~նձ են սիրում,
(Եվ ես չե~մ սիրում)-
Անտարբե~ր եմ ա'յն ծառի բնի պես,
Որին փարվում է բաղե~ղը կանաչ.
Բի'րտ, այն ժայռի պես,
Որի մոտ ծովը կուզեր... մերկանա~լ.
Սա~ռը,-
Որմի պես այն եկեղեցու,
Որը համբուրո'ւմ,
Որի մոտ մո~մ են վառում մեր կանայք.
Եվ ուժե'ղ,-
Դժբա'խտ այն մարդու նման,
Որը սիրվո'ւմ է,
Սակայն... չի~ սիրում:

Ուժե'ղ ու դժբա'խտ,
Հզո'ր ու ... դժգո'հ,
Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
Սիրո Աստվա'ծըդ ամանակարող,
Ո~ւժ տուր հզորիս
Եվ տուր քաջությո'ւն,
Այս... թույլ աղջկան ասել` <Չե~մ սիրում...>.

Ասել մի~ անգամ,
Գոնե մի~ անգամ,
Երբ,- քանի~ տարի,-
Քանի~ անգամ եմ այս նույն շուրթերով –
Ստե՞լ...
Ո'չ, ինչո՞ւ,-
Անզո~ր լինելով հերքել` <չե~մ սիրում>,
Հեգել` <Սիրո~ւմ եմ...>

Ո~ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե~ս , ինչպե~ս ,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի'ց սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքրից,
Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
Եվ լցվա~ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի~նձ համար,
Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
Ի'մ, որ ... չե~մ սիրում...

Ո~ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե~ս, ինչպե~ս,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի'ց է սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա~ծ աչքերի,
Դողն` այս բերկրանքից բացվա~ծ շուրթերի
Եվ լցվա~ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի~նձ համար,
Որ տրոփում է միայն ի~մ սիրուց,
Ի'մ, որ... չե~մ սիրում...

Ո~ւժ տուր, որ ասեմ և կա'մք...
Սակայն ո՞վ,
Ո՞վ կարող է, սի'րտ,
Տրորե~լ ոտքով կոկո`նն այս բացվող,
Ջարդե~լ նորատունկ այս շի~վը դալար,
Ցեխով փզկե~լ այս կարակչող առո'ւն,-
Որ չկարկաչի~ գուցե էլ բնավ,
Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա~,
Եվ էլ չխշշա~ կանաչ բացատում...

Տե'ս, վազո~ւմ է նա թևերը բացած,
Եվ սիրուց հարբած ինձ մո'տ է սուրում,
Գալի~ս է էլի...

(Ինչո՞ւ ես լռել
Ասա` <Չե'մ սիրում>...)

Եվ, ի~նչ որ ուներ,
Եվ, ի~նչ որ ունի,
Ի~նչ որ կունենա,-
Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
Ինձ զո~հ է բերում...

Ո~ւժ տուր , լսո՞ւմ ես,
Սիրո Աստվա'ծըդ ամենակարող,
Գեթ ա'յս երեկո ասել` <Չե~մ սիրում>,
Որ չկրկնվի
Նրա տենչա'նքն ու
Իմ տանջա'նքն էլի..

<-Եկա՞ր, միա~կըս,
Եկա՞ր, սիրելի~ս...>
 
HaRuT1Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:14 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ars ars ars ARS ARS ARS Armenia Armenia Armenia Armenia
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024